Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ջրազրկումից զերծ պահող սննդամթերք. որո՞նք են դրանք

Ջրազրկումից զերծ պահող սննդամթերք. որո՞նք են դրանք

Ամռան ամիսներին ջրազրկման դեմ միջոցառումներն առավել կարեւորություն են ձեռք բերում, հիշեցնում է FoxNews-ը: Որպես կանոն, առաջին հերթին օրական ամենաքիչն ութ բաժակ ջրի մասին է խոսվում. բայց մի՞թե հնարավոր է այդքան ջուր խմել, եւ ինչպե՞ս ավելի հաճելի ու առողջարար այլընտրանք գտնել:

Շատերը կզարմանան՝ լսելով, թե ջրի անհրաժեշտ պաշարի 20 տոկոսը կարելի է սննդամթերքի օգնությամբ համալրել: Սակայն հատապտուղներն, օրինակ, ջրի 90 տոկոսից ավել բաղադրություն ունեն: Եթե մի փոքր ստեղծագործաբար մոտենաք օրգանիզմի՝ ջրով ապահովման գործին, ապա կարող եք գեղեցիկ եւ հաճելի լուծումներ գտնել: Օրինակ՝ ելակի եւ արքայախնձորի կամ ազնվամորու խառնուրդը, վրան ավելացված մի փոքր կիտրոնի հյութ, սառը վիճակում անհամեմատ ավելի առողջարար եւ հաճելի այլընտրանք է՝ սովորական ջրի համեմատ: 

Իսկ ահա յոգուրտը, 88 տոկոս ջրից բացի, այնպիսի առողջարար սնուցիչներ է պարունակում, ինչպիսիք են՝ կալցիումը, D վիտամինը, բազմատեսակ սպիտակուցներ եւ պրոբիոտիկներ: Ծարավն առավելապես հագեցնելու համար այն կարելի է խնձորի, դեղձի կամ գազարի մանր կտորներով հավելել:

Նախաճաշին բջջանյութով հարուստ վարսակի ալյուրից պատրաստված ուտեստը միաժամանակ նաեւ ջրազրկումից խուսափելու հրաշալի միջոց կծառայի:

Ստորեւ ջրի բաղադրությամբ հարուստ մի շարք այլ սննդամթերքներ ենք ներկայացնում.

  •     կիվի,
  •     տանձ,
  •     սպանախ,
  •     ձմերուկ,
  •     նեխուր,
  •     վարունգ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. 1zoom.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ